«Բիզնես Արմենիա»-ն Չիկագոյում Երեւանյան պուրակ է բացել

11.09.2018 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Բիզնես Արմենիա» #Պարույր Սարկիսյան #Օսկար Թաթոսյան
Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության եւ «Բիզնես Արմենիա»-ի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի նախաձեռնությամբ Իլինոյիս նահանգի մայրաքաղաքում Երեւանյան պուրակ է բացվել։

Ինչպես հայտնել են «Բիզնես Արմենիա»-ում, պուրակի բացմանն աջակցություն են ցուցաբերել հայ համայնքն ու քաղաքային իշխանությունները:


Պատվո Հյուպատոս, «Բիզնես Արմենիա»-ի պատվավոր ներկայացուցիչ Օսկար Թաթոսյանը նշել է, որ աշխատանք է տանում նաեւ զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ուղղությամբ։

«Չիկագոն մշտապես իր վրա է պահում մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը։ Նոր բացված Երեւանյան անկյունը կարող է Հայաստան այցելելու, հնարավոր է նաեւ՝ նոր գործարար կապեր ստեղծելու առիթ դառնալ»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Միջազգային համագործակցության կառավարիչ Ալինա Եղիազարյանը։

«Հայկական այգին կնպաստի նաեւ Երեւանի ու Չիկագոյի միջեւ բարեկամության ընդլայնմանը»,- ասել է Չիկագոյում «Բիզնես Արմենիա»-ի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանը։

Դիտում՝ 7844

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW