Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ Չիկագո քաղաքի այգիներից մեկում կբացվի «Երեւան» բարեկամության անկյունը։ Նախաձեռնությունը «Բիզնես Արմենիա»-ի ներկայացուցիչներ Օսկար Թաթոսյանինն է ու Պարույր Սարկիսյանինը:Այգում կտեղադրվեն նաեւ Հայաստանում արտադրված նստարաններ՝ «Չիկագո-Երեւան» գրառմամբ։«Չիկագոն աշխարհի լավագույն զբոսաշրջային քաղաքներից է, ուստի բարեկամության այս անկյունը շատերի համար կարող է մեր հայրենիքի հետ առաջին ծանոթության եւ ավելին տեսնելու համար Հայաստան այցելության առիթ հանդիսանալ»,- նշել է Չիկագոյում «Բիզնես Արմենիայի» պաշտոնական ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանը։ Tweet Դիտում՝ 3438