“ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” ավարտում է ռեսթայլինգն ու նախատեսում է “իշխող տեղ” զբաղեցնել Հայաստանի ֆինանսական շուկայում

18.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 18 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Սեպտեմբերի վերջին “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը կավարտի 2 ամիս առաջ սկսած ռեսթայլինգի ծրագիրը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի մամլո ծառայությունում, ռեսթայլինգի ծրագրի շրջանակներում ստեղծվել է բանկի նոր խորհրդանիշ եւ ֆիրմային ոճ, մշակվել է նոր գովազդային քաղաքականություն:

“Իմիջային փոփոխությունները պայմանավորված են այն նոր փուլով, որում գտնվում է բանկը”,- ասել են “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի մամլո ծառայությունում: Այստեղ նշել են, որ “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի նպատակն է իշխող տեղ զբաղեցնել Հայաստանի բանկային համակարգում եւ ֆինանսական շուկայում”:

Մամլո ծառայությունում նշել են, որ “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի առաջին անգամ Հայաստանում նախատեսում է անցկացնել բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO), ակտիվ ընդլայնում է մասնաճյուղային ցանցն ու կապերը միջազգային ֆինանսական կառույցների հետ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6113
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW