Սիրիայի վարչապետը ողջունել է ՀՀ-ի մասնակցությունը Դամասկոսի էքսպոյին

10.09.2018 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #էքսպո
Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսը ողջունել է Հայաստանի մասնակցությունը Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին՝ հույս հայտնելով, որ դա նոր խթան կլինի հայ-սիրիական առեւտրատնտեսական համագործակցության խորացման համար։

«Բիզնես Արմենիա»-ում նշել են, որ Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ երկու երկրի արտադրողները պատրաստ են առավելագույն ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցության համար։


Սեպտեմբերի 6-15-ը Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին։

Հայկական տաղավարում ներկայացված են մեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտների 33 ընկերության արտադրանքի նմուշներ ու կատալոգներ։

Ցուցահանդեսին մասնակցում է 1700 ընկերություն՝ 48 երկրից։
Դիտում՝ 2019

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW