Հայաստանը կմասնակցի Դամասկոսի միջազգային էքսպոյին

31.08.2018 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #Անահիտ Մկրտչյան
«Բիզնես Արմենիայի» եւ Սիրիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Դամասկոսի 60-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացվելու նպատակով Սիրիայի մայրաքաղաք են ուղարկվել արտահանման ենթակա ապրանքների նմուշներ ու կատալոգներ։

Հոկտեմբերի 6-15-ը առաջին անգամ հայաստանյան արտահանող եւ արտահանման ներուժ ունեցող 34 ընկերություններ կմասնակցեն Դամասկոսի միջազգային էքսպոյին՝ ներկայացնելով մեքենաշինության, շինանյութերի արտադրության, դեղագործության, սննդարդյունաբերության ոլորտները։

«Սիրիան ակտիվ քայլեր է անում տնտեսության վերականգնման նպատակով։ Սա հայաստանյան տնտեսվարողների համար լավ փուլ է՝ շոշափելու մերձավորարեւելյան շուկայի պահանջարկը։ Դրական արձագանքի դեպքում կարող ենք ակնկալել արտահանման պայմանագրեր»,- նշել է «Բիզնես Արմենիայի» Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն նաեւ Հայաստանի գործարար միջավայրի, զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ տպագիր նյութեր։
Դիտում՝ 4557

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW