Վարչապետը գործարար խավին դիմել է երկու ուղերձով
10.09.2018 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Հայաստանում գործող գործարար խավին 2 ուղերձ ունենք. մենք ասում ենք` հարստացեք եւ հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի ժողովրդին, այսինքն՝ ինքներդ հարստացեք, եթե հարուստ եք, ավելի հարստացեք եւ ավելի հարստացրեք Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին: Մենք ասում ենք՝ հզորացեք եւ հզորացրեք, այսինքն՝ հզորացեք տնտեսապես, հոգեպես, ազգային ինքնագիտակցության, ինքնության առումով եւ հզորացրեք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր պետությունը»,- սեպտեմբերի 9-ին վարչապետն ասել է Իջեւանում՝ «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով գործարար համաժողովի շրջանակում:
Համաժողովին մասնակցող արտասահմանում եւ Հայաստանում բնակվող տավուշցի մի շարք գործարարներ ներկայացրել են տարբեր ոլորտներում բիզնես ծրագրերի առաջարկներ՝ ելակի արտադրություն, ինտենսիվ գյուղատնտեսություն, շինանյութերի արտադրություն եւ այլն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ծրագրերը վերջնական տեսքի կբերվեն եւ կներկայացվեն համապատասխան գերատեսչություններ:
«Հայաստանում տարիներ շարունակ վարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն: Մենք կարծում ենք, որ այժմ պետք է իրականացվի աշխատանքի խրախուսման քաղաքականություն, որովհետեւ աշխատանքը բոլոր խնդիրները լուծելու միակ տարբերակն է: Կառավարությունը հենց աշխատանքի խրախուսմանը միտված քաղաքականություն է իրականացնում»,- հայտարարել է վարչապետը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: