Երեւան, 17 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. հունվար-օգոստոս ամիսներին “Յունիբանկի” կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը կազմել է 58,7 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 2.3 անգամ: “Յունիբանկի” մամլո ծառայությունից այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ այդ ցուցանիշով բանկը առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում: “Նման աճը պայմանավորված է բանկային համակարգի հանդեպ բնակչության վստահության բարձրացմամբ եւ “Յունիբանկում” ավանդների լայն տեսականու առկայությամբ: Ծառայությունների շարունակական ընդլայնման միջոցով միշտ փորձում ենք հաճախորդներին ընտրության հնարավորություն ընձեռել”,- ասաց “Յունիբանկի” վարչության նախագահ Վարդան Աթայանը: Ներկայումս բանկի անվանական ավանդների տարեկան միջին տոկոսադրույքը կազմում է 9%, իսկ ցպահանջ ավանդներինը` ֆիզիկական անձանց համար` 0,1%, իսկ իրավաբանական անձանց համար` 0,5-1,5%: Հաշվետու ժամանակահատվածում բանկի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալում զգալի աճել է ՀՀ դրամով ավանդների բաժինը` կազմելով 49,1%: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5765