Կոնվերս Բանկն «Արմենիա Էքսպո»-ում ներկայանում է վարկավորման առաջարկներով
07.09.2018 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ


«Կոնվերս Բանկը կարեւորում է փոքր եւ միջին ձեռնարկությունների համար վարկային միջոցների հասանելիության ապահովումը՝ մշտապես բարելավելով ՓՄՁ վարկավորման պայմանները, հանդես գալով շահավետ առաջարկներով: Մրցունակ եւ հասանելի առաջարկների շնորհիվ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելն աճել է 45,7%-ով»,- նշել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:
Անդրադառնալով «Արմենիա Էքսպո»-ի շրջանակում ներկայացված առաջարկներին՝ Ռոստոմ Բադալյանը նշել է, որ «Բրիջ» վարկատեսակով ՓՄՁ վարկավորում է իրականացվում դրամով, դոլարով եւ եվրոյով՝ մինչեւ 12 ամիս ժամկետով, դրամային վարկերի տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 10%-ից, իսկ դոլարային եւ եվրոյով վարկավորման տոկոսադրույքները՝ սկսած համապատասխանաբար 6,5%-ից եւ 5%-ից:
Արտահանման եւ նախաարտահանման վարկավորում է իրականացվում մինչեւ 12 ամիս ժամկետով՝ եվրոյով՝ սկսած 4%-ից, իսկ դոլարով՝ սկսած 6% տարեկան դրույքաչափով:
«Պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորումը Կոնվերս Բանկի ամենապահանջված վարկատեսակներից է: Դրա շրջանակում բանկը ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության եւ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկավորում է իրականացնում տարեկան սկսած 2%-ից»,- նշել է Ռոստոմ Բադալյանը՝ հավելելով, որ ծրագրերի շրջանակում բանկի գործող եւ նոր հաճախորդները կարող են ստանալ մինչեւ 10 մլն դրամի չափով եւ մինչեւ 7 տարի մարման ժամկետով վարկեր:
Բանկում տեղեկացրել են, որ «Արմենիա Էքսպո»-ի այցելուները Կոնվերս Բանկի առաջարկների մասին կարող են համապատասխան խորհրդատվություն ստանալ տեղում՝ բանկի տաղավարում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: