Պետություն-մասնավոր գործընկերության իրականացումը կկարգավորվի

06.09.2018 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊՄԳ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» (ՊՄԳ) օրենքի նախագիծը, որը կապահովի ՊՄԳ ծրագրերի կառավարումն ապահովող օրենսդրական եւ ինստիտուցիոնալ շրջանակի կայացումը:

Օրինագծի նպատակն է մասնավոր հատվածի ուժեղ կողմերի եւ հնարավորությունների համախմբման միջոցով նպաստել տնտեսական եւ սոցիալական զարգացմանը Հայաստանում:

Ակնկալվում է նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով խթանել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացումը։

Առաջարկվող իրավական ակտով կկարգավորվեն պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը եւ կիրառելի սկզբունքները:
Դիտում՝ 1228

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW