Swiss Reinsurance Company-ն կաջակցի ՀՀ ներքին ապահովագրական շուկայի կայացմանը

05.09.2018 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Swiss Reinsurance Company #Արծվիկ Մինասյան #ՀԱԱԳ
Շվեյցարական Swiss Reinsurance Company ընկերության՝ Հայաստանում արտահանման ապահովագրության գծով պատասխանատու Մագնուս Նիգշեն ասել է, որ հետազոտում են Հայաստանի ներքին ապահովագրական շուկան եւ պատրաստ են աջակցելու դրա կայացմանը։

Այս մասին նա նշել է սեպտեմբերի 4-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի եւ միջազգային ճանաչում ունեցող Malakut-Trade Credit Insurance ապահովագրական բրոքերային ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աուդրիուս Ռոսինասիի հետ հանդիպմանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) հետ իրականացվող աշխատանքների եւ համագործակցության ընթացքում արձանագրված արդյունքների համար։

Արծվիկ Մինասյանն անդրադարձել է արտահանման ապահովագրության գործընթացին: Նա նշել է ներդրումային ապահովագրության եւ, մասնավորապես, օտարերկրյա ներդրողների ապահովագրության գործընթացի կազմակերպման անհրաժեշտությունը, այդ թվում` ապահովագրությունը քաղաքական ռիսկերից։

ՀԱԱԳ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանն էլ ներկայացրել է ընկերության հետ փոխգործակցության արդյունքում արձանագրված աճը ստացված ապահովագրական հայտերի ու կնքված վկայագրերի առումով եւ նշել համագործակցության ընդլայնման հնարավորության մասին։
Դիտում՝ 1544

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW