ՎՏԲ բանկը կֆինանսավորի “Արմավիա” ընկերության համար Sukhoi Superjet ինքնաթիռների ձեռք բերումը

14.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 14 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՎՏԲ բանկն ու “Արմավիա” ընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է երկարաժամկետ գործընկերություն “Արմավիայի” ավիացիոն համակազմի բարեփոխման եւ արդիականացման ծրագրի իրագործման ընթացքում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ՎՏԲ-ի մամլո ծառայությունում, համաձայնագիրը նախատեսում է ՎՏԲ Խմբի մասնակցությունն “Արմավիայի” համալիր բանկային սպասարկման ոլորտում, ինչպես նաեւ ավիաընկերության ծրագրերի ֆինասավորում, այդ թվում արտասահմանյան ֆինանսական ինստիտուտների միջոցների ներգրավման եղանակով:

ՎՏԲ-ի եւ “Արմավիայի” միջեւ ձեռթ բերված պայմանավորվածության շրջանակներում կողմերը մտադիր են ուսումնասիրել “Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ” ՓԲԸ Sukhoi Superjet (SSJ100) օդանավերի ձեռք բերման գործարքի հնարավոր համատեղ իրագործումը:

Ներկայումս մշակվում է 2008 թ. “Արմավիայի” համար $55-60 մլն ծավալով երկու SSJ100 ինքնաթիռների գնման նախագծի ֆինանսավորումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 5754
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW