Աբովյան քաղաքում ստարտափ ծրագրերի էքսպո կանցկացվի
04.09.2018 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Future in Our Hands



Ցուցահանդեսը կազմակերպում է «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն՝ Erasmus+ ծրագրի շրջանակում եւ Աբովյանի համայնքապետարանի հովանավորությամբ:
Erasmus+ ծրագրի շրջանակում այս անգամ Հայաստան են այցելել մասնակիցներ 5 երկրներից՝ Հոլանդիայից, Իսպանիայից, Մոնտենեգրոյից, Ուկրաինայից, Չեխիայից: Մասնակիցներ կան նաեւ Հայաստանից, որոնք սեպտեմբերի 1-ից սկսած Դիլիջանում աշխատում են իրենց ստարտափ գաղափարների վրա:
Ծրագիրը նպատակ ունի հաջողակ կամ սկսնակ ստարտափ ծրագրերը տարածել մասնակից երկրներում, որտեղ էլ հետագայում կօգտվեն հայկական արտադրանքից:
Ծրագրի արդյունքները կամփոփվեն էքսպոյի շրջանակում:
«Ցուցահանդեսի ավարտին կլինի նաեւ աշխատանքային շուկա, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու ներկա կազմակերպությունների աշխատանքային բնույթին, ազատ աշխատատեղերին, տրամադրել իրենց ռեզյումեները եւ, միգուցե, անցնել աշխատանքի տվյալ կազմակերպություններում»,- ասված է հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: