«Տաշիր»-ը կաջակցի Երեւանում Comedy Club փառատոնի անցկացմանը

03.09.2018 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաշիր #Comedy Club
«Տաշիր» ընկերությունների խումբն ու Comedy Club Production-ը կհամագործակցեն՝ Երեւանում Comedy Club փառատոն անցկացնելու նպատակով:

«Տաշիր»-ում նշել են, որ փառատոնին կմասնակցեն նախագծի բոլոր ռեզիդենտները, շոու բիզնեսի, սպորտի, երաժշտության եւ կինոյի աստղեր:

Փառատոնի գործընկերներն են նաեւ «Ֆորա Բանկ» բաժնետիրական առեւտրային բանկը, «ՌԻՈ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնների ցանցը, «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը:

Փառատոնը կկայանա սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Բեմ կվերադառնա Գարիկ Մարտիրոսյանը, որը Պավել Վոլյայի հետ միասին կշփվի հյուրերի հետ:

«Գործընկերներին մենք միշտ ընտրում ենք հուսալիության սկզբունքով եւ մեծ հարգանքով ենք վերաբերվում Comedy Club Production-ի՝ հենց Հայաստանում նման միջոցառում անցկացնելու նախաձեռնությանը: Վստահ եմ, որ Երեւանում կայանալիք փառատոնը կդառնա քաղաքի 2800-ամյա հոբելյանի գլխավոր նվերներից մեկը եւ դրական զգացողություններ կպարգեւի ոչ միայն հայաստանցիներին, այլեւ ողջ աշխարհի հանդիսատեսներին»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնաթյանը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կայանալիք Comedy Club փառատոնին «Տաշիր» ընկերությունների խումբը հանդես եկավ որպես գլխավոր գործընկեր: Հուսով եմ, որ այս միջոցառումը կդառնա եւս մեկ կարեւոր քայլ մեր երկարատեւ եւ բեղմնավոր համագործակցության ճանապարհին»,- նշել է Comedy Club Production-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Լեւինը:
Դիտում՝ 999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW