Յունիբանկի ներկայացուցիչները սեպտեմբերի 1-ին Ճամբարակի եւ Բերդավանի սահմանամերձ երկու դպրոցում մասնակցել են տոնական միջոցառումներին:Բանկում նշել են, որ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին տեղի է ունեցել Յունիբանկի աջակցությամբ ստեղծված համակարգչային դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունը:«Դասասենյակները հիմնովին վերանորոգված, կահավորված եւ հագեցված են ժամանակակից տեխնիկայով՝ համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակ, հարմարավետ դպրոցական կահույք, ծրագրային ապահովում,- նշել է Ճամբարակի N3 դպորցի տնօրեն Կարինե Գրիգորյանը: -Մենք շատ ուրախ ենք, որ բանկի ներկայացուցիչներն անտարբեր չեն երեխաների կրթության զարգացման եւ որակի նկատմամբ»:Յունիբանկը Ճամբարակի եւ Բերդավանի երկու դպրոցների բոլոր 600 աշակերտներին նվիրել է նաեւ դպրոցական պարագաների փաթեթներ: Բացի այդ, բանկի ներկայացուցիչներն անցկացրել են վիկտորինա եւ հաղթող երկու աշակերտներին եւս հանձնել համակարգիչներ:«Մենք շնորհակալ ենք Յունիբանկին ուսումնական գործընթացին օժանդակելու համար,- նշել է Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արեւիկ Ասատրյանը: -Երեխաների համար կարեւոր է օգտվել ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից, ինչը այժմ հնարավոր է, մեր հովանավորի շնորհիվ»:Սա առաջին դեպքը չէ, երբ բանկն օգնում է դպրոցներին: Կրթության բարելավման ծրագրի շրջանակում, համակարգչային դասասենյակ արդեն իսկ բացվել է Գյումրիի դպրոցներից մեկում: Մի քանի օրից բանկի աջակցությամբ «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն Արցախի երկու դպրոցում: «Մեր ծրագիրը երկարաժամկետ է, եւ դրանում արդեն ներառվել են այլ դպրոցներ, որոնք եւս ունեն համակարգչային տեխնիկայի կարիք,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: -Դպրոցների տեխնիկական հագեցվածությունը պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին: Մենք շարունակելու ենք աջակցել կրթական հաստատություններին, հատկապես՝ սահմանամերձ դպրոցներին»: Tweet Դիտում՝ 3352