ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է հիփոթեքային վարկեր՝ առանց հաճախորդի եկամուտների վերլուծության
03.09.2018 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Բանկում նշել են ծրագրի ընձեռած հնարավորությունները.
- հաճախորդները կկարողանան նվազեցնել իրենց գործող հիփոթեքային վարկի տոկոսադրույքը,
- փոխել վարկի արժույթը,
- ավելացնել վարկի ժամկետը,
- ինչի հետեւանքով հաճախորդները կփոքրացնեն իրենց ամսական ֆինանսական բեռը եւ կնվազեցնեն վարկի մարմանն ուղղված ծախսերը։
«Այսուհետ բոլոր հաճախորդներին, որոնք բարեխղճորեն սպասարկում են իրենց հիփոթեքային վարկերը Հայաստանի ցանկացած բանկում կամ վարկային կազմակերպությունում, հնարավորություն է ընձեռվում տեղափոխել իրենց հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկ՝ ստանալով նոր հիփոթեքային վարկ՝ գործող վարկի մնացորդի չափով առավել շահավետ պայմաններով եւ պարզեցված գործընթացով»,- ասված է հաղորդագրությունում:
Հիփոթեքային վարկերը ՎՏԲ-Հայաստան Բանկում կգնվեն հետեւյալ բարելավված պայմաններով.
- տարեկան տոկոսադրույք՝ սկսած 10,9% տոկոսադրույքից (տարեկան փաստացի տոկոսադրույք` սկսած 13,5%-ից), վարկի ժամկետը՝ մինչեւ 30 տարի, վարկի գումարը՝ մինչեւ 80 մլն դրամ,
- հիփոթեքի գնման որոշման կայացում՝ մինչեւ 1,5 օրվա ընթացքում,
- հաճախորդի եկամուտները չեն վերլուծվում:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկի գնման համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: