ԵԱԶԲ-ն բարելավել է Հայաստանի տնտեսությունից սպասելիքները

31.08.2018 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #զեկույց #ՀՆԱ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է, որ տնտեսական աճը Հայաստանում 2018-ին կկազմի 5,8%՝ նախկին 5,6% կանխատեսման փոխարեն:

Այս մասին նշված է կազմակերպության հրապարակած «ԵԱԶԲ երկրներ. Ուղղությունը՝ կայուն զարգացում» զեկույցում:


«Հայաստանի տնտեսությունը 2018-ին կպահպանի աճի բարձր տեմպերը, ինչին կնպաստեն խթանող դրամավարկային պայմանները, ներքին պահանջարկի ընդլայնումն ու աշխատանքային միգրանտների ուղարկած տրանսֆերտների դրական դինամիկան: Մինչդեռ բյուջետային կոնսոլիդացիայի ֆոնին իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը զսպող ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա»,- կարծում են ԵԱԶԲ-ում:

Կազմակերպության վերլուծաբանները միջնաժամկետում ՀՀ տնտեսական աճը գնահատում են 5%-ի մակարդակում, որը «համապատասխանում է տնտեսության երկարաժամկետ ներուժին»:

ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ գնաճը Հայաստանում, 2018-ի արդյունքներով, կկազմի 2,2% եւ միջնաժամկետում կգտնվի ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած նպատակային ցուցանիշին մոտ:

«2018թ. երկրորդ եռամսյակում գնաճի դանդաղումից հետո, որը մեծամասամբ պայմանավորված էր ժամանակավոր գործոններով, ակնկալվում է ցուցանիշի աստիճանական վերականգնում մինչեւ նպատակային ցուցանիշը: Աշխատավարձերի եւ վարկավորման ծավալների աճի ֆոնին տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը կարող է նպաստել գնաճային ճնշումների ավելացմանը»,- ասված է զեկույցում:

Ակնկալվում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կբարձրացվի մինչեւ չեզոք մակարդակ՝ 7-7,5%՝ ըստ ԵԱԶԲ-ի գնահատականների:  

Banks.am-ը հիշեցնում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ներկայում սահմանված է 6% մակարդակում:
Դիտում՝ 3909
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW