Վրաստանից ՀՀ հացահատիկային բեռնափոխադրման սակագինը կնվազի 52%-ով

31.08.2018 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#հացահատիկ
«Հարավկովկասյան երկաթուղու» եւ «Վրացական երկաթուղու» համատեղ որոշման համաձայն՝ 2018թ. սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Banks.am-ը հիշեցնում է, որ Վրաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 15-ից արգելել ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի եւ որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։ Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետեւ՝ երկաթուղային ճանապարհով։
Դիտում՝ 2075

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW