Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի
30.08.2018 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Էկոս» փակ բաժնետիրական ընկերությունը 25 տարով ճանաչվել է ազատ տնտեսական գոտու շահագործող։
«Կազմակերպության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը նախատեսում է, որ մինչեւ 2043թ. կներգրավվի շուրջ 200 շահագործող այս տարածքում, ընդ որում՝ մինչեւ 2021թ. խոսքը 50 շահագործողի մասին է։ Ծրագրի ընթացքում զուտ կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, 300 նոր աշխատատեղ էլ նախատեսվում է շահագործողների կողմից ստեղծելու համար»,- ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։
Նա նշել է, որ կազմակերպիչը մինչեւ $4 մլն ներդրում է կատարել, իսկ շահագործողները մինչեւ 2021թ. $15 մլն եւ հետագա տարիների համար եւս $30 մլն ներդրում կկատարեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: