Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ ֆինասական խմբի անդամ «ԱԳԲԱ Լիզինգ»-ը էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման նպատակով կտեղաբաշխի EBRD-ի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջեւ կնքված $17 մլն ընդհանուր չափով վարկային միջոցներից $4 մլն-ը։ 27.08.2018 | 11:59 Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ-ների ֆինանսավորմանը կուղղի $17 մլն վարկային միջոց Բանկում նշել են, որ ֆինանսավորումն ուղղվելու է ՓՄՁ-ների էներգաարդյունավետ եւ էներգախնայող սարքավորումների ձեռքբերման լիզինգին։ EBRD-ի հետ իրականացվող ծրագրի շրջանակում՝ Եվրամիության Neighbourhood Investment Facility ներդրումային ֆոնդի տրամադրած գրանտային միջոցներով ՓՄՁ-ները «կանաչ ծրագրերի» իրականացման համար կստանան cashback ֆինանսավորման 10%-ի չափով։«ԱԳԲԱ Լիզինգ»-ը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում ֆինանսավորել է 800-ից ավելի կանաչ նախագիծ՝ իրականացվել է 8,3 մլրդ դրամի ընդհանուր ծավալով ներդրում, որի արդյունքում կանխվել է մոտ 6 հազ. տոննա ածխաթթու գազի արտանետում մթնոլորտ եւ խթանվել է այլընտրանքային էներգիայի զարգացումը: Tweet Դիտում՝ 1847