“Յունիբանկը” շուկա է հանում նոր “Յունիստրիմ ԱրՔա” քարտը
12.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 12 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկն” այսօր հայտարարել է Հայաստանի բանկային շուկայում նոր գործիքի` “Յունիստրիմ ԱրՔա” քարտի ներդրման մասին:
:Յունիբանկի” հասարակայնության հետ կապերի ծառայությունյունից այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ “Յունիստրիմ ԱրՔա” քարտը ԱրՔա վճարային համակարգի կանխիկացման դրամային քարտ է, որը նախատեսված է բացարձակապես բանկոմատներում եւ կանխիկացման կետերում գործարքների իրականացման համար:
Քարտի օգտագործումը ենթադրում է PIN-կոդի պարտադիր մուտքագրում, ինչն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ: “Յունիստրիմ ԱրՔա” քարտը կարելի է օգտագործել ԱրՔա համակարգի կանխիկացման ցանկացած կետում գործարք իրականացնելիս:
“Յունիստրիմ ԱրՔա” քարտը ստանալու համար հաճախորդը կարող է այցելել “Յունիբանկ”-ի ցանկացած մասնաճյուղ: Քարտը տրամադրվում է անվճար և առանց չնվազող մնացորդի, կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0%: Քարտը տրամադրվում է հաճախորդին եռօրյա ժամկետում:
Յուրաքանչյուր քարտ ունի իր եզակի չկրկնվող 16-անիշ համարը, որն անհրաժեշտ է հայտնել ի օգուտ հաճախորդին դրամական փոխանցում իրականացնող անձին: Ստանալով քարտի համարը, փոխանցումն իրականցնող անձն ուղղակիորեն հայտնում է այն սպասարկման կետի օպերատորին, որից հետո փոխանցումն իրականցվում է անմիջապես քարտային հաշվին, այլ ոչ թե բանկի որևէ մասնաճյուղ:
Ցանկության դեպքում հաճախորդը կարող է օգտվել նաև SMS-հաղորդագրությունների ծառայությունից` քարտով իրականացվող բոլոր գործարքների եւ փոխանցումների վերաբերյալ բջջային հեռախոսին SMS-հաղորդագրություն ստանալու միջոցով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: