Քայլեր՝ փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ

21.08.2018 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաթեւիկ Ռեւազյան
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը շրջայց են կատարել Գյումրիի, Կապանի, Ջերմուկի եւ Գորիսի օդանավակայաններում:


ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նշել են, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում փոխնախարարին ներկայացվել են օդանավակայանի ենթակառուցվածքները, շենքային պայմանները, օդանավակայանում արդեն իսկ կատարված շինարարական աշխատանքները:

Ոլորտի պատասխանատուները ծանոթացել են նաեւ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող Գյումրի-Մոսկվա չվերթի ուղեւորների սպասարկման գործընթացին, ներկա են գտնվել հաշվառմանը:

Արձանագրված նկատառումները ներկայացվել են ավիաընկերության եւ «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչներին:
Դիտում՝ 2214

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW