Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

20.08.2018 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն #ԱՎԾ
2018թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 9,3% տնտեսական ակտիվություն:

Համեմատության համար նշենք, որ հունվար-հունիսին նույն ցուցանիշը կազմել էր 8,9%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2018թ. հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,3%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 4,6%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 10,4%-ով:

Առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 8,9%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 18,7%-ով:

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 2,4%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,3%-ով: 2018թ. հունվար-հուլիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 4%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հուլիսին ավելացել է 26,8%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 17,3%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 32,1%-ով:
Դիտում՝ 2108

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW