ՎՏԲ-Հայաստան Բանկը նորացրել է Մոբայլ եւ Ինտերնետ բանկ ծառայությունները

17.08.2018 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Մոբայլ բանկ #Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նորացված Մոբայլ եւ Ինտերնետ բանկ ծառայությունները:

Ինչպես հայտնել են բանկում, այս ծառայությունները հնարավորություն են ընձեռում կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած պահի եւ վայրում 24/7 ռեժիմով՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար ծառայությունները հեշտացնում են հաճախորդի կյանքը եւ խնայում վերջինիս ժամանակը՝ ծառայելով որպես բանկային գործարքներ կատարելու հուսալի եւ անվտանգ գործիք: Գործառնություններն իրականացվում են մի քանի քլիքի միջոցով եւ պաշտպանված են մեկանգամյա sms ծածկագրերով»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40 հազ-ի:

«Օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, ովքեր գնահատում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման հարմարավետությունը եւ հուսալիությունը: Շնորհիվ Մոբայլ եւ Ինտերնետ բանկ նորացված ծառայությունների՝ այսուհետ հաճախորդները կարող են անմիջապես, օնլայն ռեժիմով, իրականացնել դրամական փոխանցումներ իրենց հաշիվների/քարտերի միջեւ, փոխանցումներ բանկի այլ հաճախորդներին, կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ եւ ավանդի համալրումներ»,- ընդգծել են բանկում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացրել է, որ Մոբայլ բանկ նորացված ծառայության միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն առանց մասնաճյուղ այցելելու եւ առանց Կոնտակտային կենտրոն զանգահարելու՝

- Ստանալ դրամական փոխանցումն անմիջապես իրենց քարտին/հաշվին: Դրա համար անհրաժեշտ է Մոբայլ բանկի «Վճարումներ» բաժնում ընտրել «Փոխանցման վճարման հայտ» տարբերակը եւ նշել փոխանցման համարը, գումարը, արժույթը եւ քարտի համարը, որի վրա պետք է հաշվեգրվի փոխանցումը:

- Ձեւակերպել վարկային հայտ՝ ընտրելով հետաքրքրող վարկատեսակը, ինչից հետո հայտը կվերլուծվի բանկի կողմից:

Կատարելագործվել է նաեւ կոմունալ վճարների բաժինը, մասնավորապես՝ բջջային կապի վճարումներ ենթաբաժինը: Այսուհետ, բջջային կապի վճարումներ կատարելիս հաճախորդը ստիպված չի լինի հավաքել հեռախոսահամարը, այլ, ընդամենը, անհրաժեշտ կլինի հեռախոսի կոնտակտների ցանկից ընտրել անհրաժեշտ կոնտակտը, որից հետո վճարումը կիրականացվի ակնթարթորեն:
Դիտում՝ 11490
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW