ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության փորձագետների հետ քննարկել է «Կաթնամթերքի մատակարարման եւ վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Նախարարությունում նշել են, որ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կաթնամթերքի արժեշղթայի զարգացմանը՝ ամբողջությամբ վերլուծելով կաթի արտադրությանը նպաստող կերային ռեսուրսները եւ ուսումնասիրելով տարբեր տեսակի կաթնամթերքի պահանջարկը, մշակել ռազմավարություն կաթնամթերքի արժեքային շղթայի կերային արտադրության եւ վերամշակման ոլորտների բարելավման նպատակով։Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ անասնապահությունը գյուղատնտեսության գերակա ոլորտներից է, հետեւաբար՝ հետաքրքրված է կերային բազայի ավելացմամբ։ Նախարարությունն ակնկալում է, որ ուսումնասիրվող խնդիրների լուծումը ոչ միայն կբարելավի գյուղական տնտեսությունների եկամուտները, այլեւ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ կապահովի բարձրորակ եւ մատչելի կաթնամթերքի առկայությունը հայ սպառողների համար: Tweet Դիտում՝ 1767