Դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ 10% տոկոսադրույքով
15.08.2018 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից առավելագույն 730 օր մարման ժամկետով: Հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարը կարող է հաշվեգրվել Mastercard եւ Visa միջազգային պլաստիկ քարտերի հաշվին, որոնք Բանկը ավանդատուներին շնորհում է որպես նվեր առանց ամսեկան սպասարկման վճարի ավանդների ողջ ժամանակահատվածի ընթացքում.
Ի լրումն Բանկի հուսալիությանը, ավանդի հուսալիությունը ապահովում է նաեւ “Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը”, որը մինչեւ 100% ապահովագրում է մինչեւ 10 մլն դրամով եւ մինչեւ 5 մլն դրամին համարժեք արտարժույթով ավանդները:
Այսպիսով, Բանկը կյանքի ցանկացած փուլի համար ստեղծել է խնայողությունների ապահով ու շահավետ պահպանման եւ ավելացման ամենաբարենպաստ պայմաններ: Արդեն հիմա հաճախորդները կարող են սկսել կատարել խնայողություններ ընտանիք ստեղծելու, ապահով ապագայի եւ անհոգ կյանքի համար, իսկ Բանկն իր հերթին կավելացնի հաճախորդների միջոցները տոկոսագումարի վճարման տեսքով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: