Արտահանման ապահովագրական գործակալությունը ISO վկայագիր է ստացել

14.08.2018 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արտահանման ապահովագրական գործակալություն #ISO
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին շնորհվել է ISO/IEC 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման ստանդարտին համապատասխանության վկայագիր:

Նշված ստանդարտին համապատասխանության վկայագրումը հաջորդել է 2018 թվականի տարեսկզբից ընկերությունում իրականացվող համապատասխան իրավական բազայի ձեւավորմանը, տեղեկատվական անվտանգության ընթացակարգերի ներդրմանը եւ տեղեկատվական անվտանգության աուդիտի իրականացմանն ու դրա արդյունքների ամփոփմանը:

Ստանդարտի ներդրումը ենթադրում է նաեւ շարունակական տեխնիկածրագրային հագեցվածության ապահովում:

ISO/IEC 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման ստանդարտի վկայագրումն իրականացվել է կանադական Professional Evaluation and Certifikation Board ընկերության կողմից:
Դիտում՝ 1906

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW