Կակտիվացվի ՌԴ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցչության աշխատանքը

10.08.2018 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #Արծվիկ Մինասյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ակտիվացվելու է Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչության աշխատանքը:

Այդ մասին այսօր ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը:

Նախարարն ասել է, որ քննարկվում են Մոսկվայից բացի, Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում եւս հայկական արտադրանքի մշտական ցուցադրություն ունենալու հնարավորությունները։

Անդրադառնալով տարբեր ոլորտներում փոխգործակցությանը՝ Արծվիկ Մինասյանը նշել է, որ բոլոր բնագավառներում կա առաջընթաց, բայց էլ ավելի մեծ ներուժ կա դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար, հաղորդում են նախարարությունից:

Դեսպանը համաձայնել է, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ համագործակցության բարձր արդյունքներ են գրանցվել եւ ներկայում անհրաժեշտություն կա այլ ոլորտներում նույնպես համագործակցության ընդլայնման ուղիներ փնտրել։
Դիտում՝ 1649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW