Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը շարունակում է կանաչ ենթակառուցվածքների ծրագիրը

10.08.2018 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #կանաչ ենթակառուցվածքներ
Քասախ համայնքում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի տրամադրած ֆինանսական միջոցներով տարեսկզբին ստեղծվեցին էներգաարդունավետ ենթակառուցվածքներ։

Մասնավորապես, իրականացվեց մանկապարտեզի եւ այլ համայնքային նշանակության շինությունների, համայնքի գիշերային լուսավորման ցանցի անցում մաքուր էներգիայի աղբյուրների։

Ինչպես նշել են բանկում, կանաչ ենթակառուցվածքների ստեղծման շնորհիվ միայն Քասախ համայնքը տարեկան շրջակա միջավայր չի արտանետի շուրջ 105 տոննա  CO₂  թունավոր գազ եւ յուրաքանչյուր տարի կխնայի առնվազն 6 մլն դրամ։


«Այս պահին Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի տրամադրած ֆինանսական միջոցներով իրականացվում են 12 համայնքների մաքուր էներգիա արտադրող ենթակառուցվածքների ստեղծման ծրագրեր, բացի այդ՝ բանկը դիտարկում է եւս 30 համայնքների հայտեր։

Ֆինանսավորումն իրականացվում է բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9% տոկոսադրույքով եւ մինչեւ 5 տարի մարման ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում։

Ֆինանսավորման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, կամ այցելել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Դիտում՝ 2684

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW