Կառավարությունը կփորձի հետ բերել երկրից դուրս բերված միջոցները

10.08.2018 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #Արարատ Միրզոյան
Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ կառավարությունը փորձելու է ետ բերել երկրից ապօրինաբար դուրս բերված միջոցները:

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման եւ այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից եւ տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ եւ ապահով հանգրվան գտնելու։

Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու եւ թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի եւ UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված եւ արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի եւ վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը», - տեղեկացրել է Արարատ Միրզոյանը:
Դիտում՝ 12545
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW