ՎՏԲ -Հայաստան Բանկը կրթաթոշակ կտրամադրի ՎՊՀ լավագույն ուսանողին

09.08.2018 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ՎՊՀ #կրթաթոշակ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում նախատեսում է կրթության ոլորտում անցկացնել հերթական բարեգործական նախագիծը, որը նպատակաուղղված է պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մոտիվացնել ուսման մեջ ավելի բարձր ցուցանիշների ցուցաբերմանը:

2018թ. ուսումնական տարվա սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսման վարձի ողջ չափով անվանական կրթաթոշակ կտրամադրի Թումանյանի անվան Վանաձորի Պետական Համալսարանի «Կառավարում» մասնագիտությամբ սովորող 4-րդ կուրսի ուսանողին, ով ուսումնառության նախկին տարիներին ցուցաբերել է բարձր առաջադիմություն: Այսպիսով, համալսարանի մեկ ուսանող հնարավորություն կստանա անվճար ուսանելու ողջ ուսումնական տարվա ընթաքում:

Ի լրումն անվանական կրթաթոշակի՝ լավագույն ուսանողին հնարավորություն կընձեռնվի համալսարանն ավարտելուց հետո անցնել պրակտիկա ՎՏԲ-Հայաստան Բանկում, որի արդյունքների հիման վրա համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում առաջնահերթության սկզբունքով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում անցնել նաեւ հիմնական աշխատանքի:
Դիտում՝ 10395
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW