Արցախի պետնախարարը քննարկում է ունեցել բանկիրների հետ
08.08.2018 | 09:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱՀ կառավարության մամուլի ծառայություն

Գրիգորի Մարտիրոսյանը կարեւորել է ֆինանսական ոլորտի դերն ու նշանակությունը Արցախի տնտեսական կյանքում։ Նրա խոսքով՝ ոլորտում զբաղվածությունը կազմում է շուրջ 500 աշխատակից՝ 300.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Պետնախարարն անդրադարձել է ավելի վաղ Արցախում մեկնարկած եւ ներկայում Հայաստանի Հանրապետությունում առեւտրային բանկերի կողմից որոշ կատեգորիաների ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի եւ դուրս գրված վարկերի տույժերի եւ տուգանքների ներման գործընթացին։
Գրիգորի Մարտիրոսյանի առաջարկով՝ տնտեսվարող բանկային եւ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս հարցում իրենց կառույցների որդեգրած մոտեցումները, որոնք գլխավորապես հանգում էին անհուսալի վարկառուների կուտակած տույժերի եւ տուգանքների ներմանը եւ վարկերի վերակազմավորմանը։ Պետնախարարը կարեւորել է բանկերի ֆիզիկական անձ հաճախորդների պատշաճ իրազեկումը՝ կապված այս կամ այն կատեգորիային իրենց պատկանելության եւ վերոնշյալ ընթացակարգից օգտվելու հնարավորության հետ։
Հանդիպմանը քննարկվել է նաեւ աշխատանքային քարտերի սպասարկմանը եւ գործընթացի բաց եւ մրցակցային մրցութավորմանը, շրջաններում հիփոթեքային շուկայի ակտիվացմանը եւ բանկային կապիտալի ներգրավմանը, հիփոթեքային վարկավորմամբ վճարվող կանխավճարի հնարավոր մատչելիացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: