ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել քաղավիացիայի խնդիրների շուրջ քննարկում, որի նպատակն էր ձեւավորել քաղավիացիայի խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ:Նախարարությունում նշել են, որ քննարկմանը մասնակցել են նախարար Աշոտ Հակոբյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ոլորտի մասնագետներ եւ շահագրգիռ այլ կողմեր: 19.07.2018 | 09:31 Տաթեւիկ Ռեւազյանը խոստանում է «ակտիվորեն զարգացնել ավիացիոն շուկան» Քննարկման առանցքային թեման ազգային ավիափոխադրող ունենալու հարցն էր, որը, ըստ ներկաների, ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ ոլորտի առաջընթացի նախապայման։ Հայաստանում գրանցված ընկերություններն այս պահին 6-ն են, բայց փաստացի դրանցից միայն մեկն է չվերթներ իրականացնում։ «Էյր Արմենիա» ընկերության տնօրենի խոսքով՝ աշխատանքային այս խմբի գերխնդիրը բոլորին ապացուցելն է, որ Հայաստանի ավիացիան պետք է ոչ միայն անվտանգության, այլեւ տնտեսական շահավետության տեսանկյունից:Խոսվել է նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի շահագործման կոնցեսիոն պայմանագրի խնդիրների շուրջ: «Բարձր սակագներ ու մրցակցության անհավասար պայմաններ. սրանք այդ պայմանագրի վնասակար հետեւանքների մի մասն են միայն»,- նշել են ավիացիայի ոլորտի ներկայացուցիչները։Աշոտ Հակոբյանը բոլոր ցանկացողներին առաջարկել է գրանցվել՝ աշխատանքային խմբի գործունեությանը մասնակցելու համար։ Շահագրգիռ անձիք կարող են կապ հաստատել նախարարության հետ՝ +374 10 590139 հեռախոսահամարով կամ mtcitpress@mtcit.am էլեկտրոնային փոստով։ Tweet Դիտում՝ 1755