Կոնվերս Բանկը նվազեցրել է հիփոթեքային որոշ վարկատեսակների տոկոսադրույքը

31.07.2018 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #հիփոթեք
Կոնվերս Բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ Ազգային հիփոթեքային ընկերության միջոցներով վերաֆինանսավորվող վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը:

«Կարեւորելով երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը, երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ Կոնվերս Բանկը հերթական անգամ վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Մասնավորապես, այսուհետ բանկն այդ ծրագրի շրջանակում վարկավորումն իրականացնելու է տարեկան 7,5% դրույքաչափով, որից Երեւանում սուբսիդավորվում է 2%-ը, իսկ մարզերում՝ 4%-ը:

Վարկի սպասարկման համար հավելյալ ամսական վճարներ չեն գանձվելու:

Բանկում նաեւ տեղեկացրել են, որ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող՝ ձեռքբերման, վերանորոգման եւ կառուցապատման վարկերը Երեւանում այսուհետ տրամադրվելու են տարեկան 11%, իսկ մարզերում՝ 10% դրույքաչափով:

Երեւանում բնակարանի ձեռքբերման, վերանորոգման եւ կառուցապատման էներգաարդյունավետ վարկավորում է իրականացվելու 10% տոկոսով:

Այս վարկատեսակների համար եւս վարկի սպասարկման հավելյալ ամսական վճարներ չեն գանձվելու:
Դիտում՝ 25690

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW