Հուլիսի 30-ին Ամուլսարի ծրագրի տարածքում եւ ծրագրի սահմաններից դուրս բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել՝ ԱԻՆ հրշեջների եւ նրանց հետ Ամուլսարի շինարարական տարածք մտած «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ջանքերով։ «Լիդիան Արմենիա»-ում նշել են, որ հրդեհի բռնկման պատճառները դեռեւս անհայտ են, եւ հաշվարկված չէ հնարավոր վնասի չափը։«Արդեն մեկ ամսից ավելի ապօրինի փակ ճանապարհների պատճառով տարածքում չեն եղել «Լիդիան»-ի աշխատակիցներ: Հրդեհը ժամանակին չհայտնաբերելու եւ չկանխարգելելու պատճառով այն բավականին տարածվել էր եւ կարող էր դառնալ լուրջ բնապահպանական աղետ՝ շրջակա միջավայրի կենսաբազմազանության ոչնչացման առումով։ Հրդեհի բռնկումից մի քանի ժամ անց միայն ԱԻՆ աշխատակիցների հետ տարածքի ապօրինի շրջափակումը շրջանցած Լիդիանի աշխատակիցների եւ ԱԻՆ համատեղ ջանքերով, օգտագործելով Լիդիանի համապատասխան տեխնիկան, հնարավոր եղավ մարել հրդեհը։ Այդ ընթացքում կրակն արդեն դուրս էր եկել ծրագրի սահմաններից եւ արագությամբ տարածվում էր՝ մեծ մասշտաբներ ընդունելով։ 30.07.2018 | 17:52 Լիդիան. Զանգեզուրի ՊՄԿ-ի հայտարարությունը խորացնում է կասկածները «Լիդիան Արմենիա»-ն հայտնում է, որ հանքավայրի տարածքում կատարված է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումային աշխատանք՝ շինարարություն, 80%-ից ավելի կառուցված է ոսկու կորզման ֆաբրիկան, տարրալվացման հարթակը եւ մի շարք այլ կարեւոր ենթակառուցվածքներ, որոնց մերձակայքում տարածվում էր հրդեհը։ Հրդեհի ծագման պատճառները հայտնի չեն:«Լիդիան»-ը բազմիցս զգուշացրել էր պատկան մարմիններին, որ փակ ճանապարհների պատճառով չի վերահսկում իրավիճակը տարածքում եւ տարածքում հնարավոր են տարբեր կարգի արտակարգ իրավիճակներ: 20.07.2018 | 15:21 «Լիդիան»-ը կրկին դիմել է պատկան մարմիններին «Լիդիան Արմենիա»-ն մեկ անգամ եւս պնդում է. անհրաժեշտ է վերականգնել օրենքի գերակայությունը եւ «Լիդիան Արմենիա»-ին անմիջապես հնարավորություն տալ վերահսկողություն իրականացնել իր իսկ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 11168