Հայկական շուկայում HSBC-ի հաջողված փորձը կարող է օգտագործվել Ռուսասատանում
06.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 6 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսաստանյան HSBC բանկի ղեկավար Ջոնաթան Հարթլին կարծում է, որ հայկական շուկայում HSBC-ի աշխատանքի հաջողված փորձը կարող է օգտագործվել Ռուսաստանում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ջոնաթան Հարթլին այս մասին ասել է այսօր “Վեդոմոստի” թերթում հրապարակված հարցազրույցում:
Ռուսաստանյան HSBC-ին նախատեսում է սկսել ՌԴ քաղաքացիների սպասարկումը սկսել 2008 թ. I եռամսյակի վերջում:
“Մենք աշխատում ենք շատ առաջատար ռուսական եւ արտասահմանյան ընկերությունների հետ, սակայն սխալ կլինի հույսը դնել միայն նրանց աշխատակիցների վրա: Ռուսաստանը հսկայական շուկա է բանկային ծառայությունների մատուցման համար: Միայն ինտերնետը խոստանում է միլիոնավոր հաճախորդներ: Մեր փորձը Հայաստանում, որտեղ HSBC-ն հանդես է գալիս մանրածախ շուկայի առաջատարի դերում, դրա ապացույցն է”,- ասել է Ջոնաթան Հարթլին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: