ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի կազմակերպած Innovation award ֆորումում հաղթող է ճանաչվել «Առաջին անհպում քարտերը Հայաստանում» անվանակարգում: «2017թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանի շուկայում մեկնարկեց MasterCard PayPass անհպում քարտերի թողարկումն ու սպասարկումը, ինչի շնորհիվ անկանխիկ վճարումը հնարավոր է կատարել ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի առեւտրային եւ սպասարկման կետերի Pay Pass (ալիք) լոգոտիպով տերմինալին ընդամենը մեկ հպման միջոցով:PayPass անհպում վճարումների տեխնոլոգիան քարտային վճարումների իրականացման ամենաժամանակակից, արագ, մատչելի եւ ապահով եղանակներից է»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում ներկայացրել են MasterCard PayPass անհպում քարտերի ընձեռած հնարավորությունները՝- Անվտանգություն՝ վճարումն իրականացնելու համար կարիք չկա քարտը փոխանցել գանձապահին, այսինքն՝ քարտապանն ամբողջությամբ վերահսկում է վճարման գործընթացը՝ այդպիսով պաշտպանելով իր քարտի տվյալները եւ կանխելով հնարավոր զեղծարարության ռիսկը:- Հարմարավետություն՝ անհպում քարտով վճարումներ կատարելը հեշտ է՝ պետք է քարտը մոտեցնել POS-տերմինալին, որն ունի առանց շփման քարտի ընթերցման տեխնոլոգիայի հնարավորություն, եւ վճարումը մեկ վայրկյանում կիրականացվի:- Արագություն՝ վճարումներն իրականացվում են ակնթարթորեն՝ POS-տերմինալին մեկ հպումով, իսկ 10 հազ. դրամը չգերազանցող գործարքների համար չի պահանջվում PIN կոդի մուտքագրում:«ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ MasterCard միջազգային վճարային համակարգի համագործակցությունն ունի արդեն 7 տարվա պատմություն, որոնց ընթացքում տարեցտարի այն կրել է առավել շահավետ եւ արդյունավետ բնույթ երկու գործընկերների համար: Գործարկվել են մի շարք պրոդուկտներ, ծառայություններ եւ ակցիաներ, որոնք ուղղված են սպասարկման որակի, հաճախորդների հարմարավետության եւ շահավետության բարձրացմանը»,- ընդգծել են բանկում: Tweet Դիտում՝ 5847