MTC-ի նախագահը “բավականին հավանական է” անվանել VivaCell-ի ձեռքբերման գործարքը

05.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 5 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսաստանյան MTC բջջային օպերատորի նախագահ Լեոնիդ Մելամեդը հաստատել է, որ ընկերությունը բանակցություններ է վարում հայկական VivaCell օպերատորի ձեռքբերման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, Լեոնիդ Մելամեդն ասել է այս մասին սեպտմեբրի 4-ին` MTC-ի տնօրենների խորհրդի նիստից հետո, որի ընթացքում քննարկվում էր ընկերության զարգացման նորացված ռազմավարությունը:

Լեոնիդ Մելամեդն ասել է, որ բանակցությունները VivaCell-ի հետ դեռեւես ավարտված չեն` նշելով, որ ընկերության ձեռքբերման գործարքը “բավականին հավանական է”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6652

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW