«Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհների անօրինական փակողները ֆինանսավորվում են տարբեր շահագրգիռ մարդկանց կողմից, եւ ունի հիմնավոր կասկածներ, որ նման բողոքի ակցիաներ հրահրողների եւ աջակցողների մեջ կան նաեւ հանքարդյունաբերական ընկերություններ»։«Կցված տեսանյութը վառ ապացույցն է այն բանի, որ անօրինական ճանապարհներ փակողները ֆինանսավորվում են շահագրգիռ մարդկանց կողմից, եւ ոչ թե՝ բնապահպանական մտահոգություններով են առաջնորդվում։ Տեսանյութում հստակ երեւում է, թե ինչպես Սյունիքի նախկին մարզպետ եւ Զանգեզուրի ՊՄԿ-ի ղեկավար Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով՝ նրա իսկ վարորդը ճանապարհ փակողներին սնունդ է մատակարարում։Այս հանգամանքը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ ճանապարհ փակող մարդկանց հետեւում կան հատուկ նպատակներ հետապնդող, մեծ ֆինանսական ռեսուրսներ եւ հստակ շահագրգռվածություն ունեցող ուժեր, ովքեր բացի բողոքի արհեստական ակցիաները, նաեւ, օգտագործելով մեդիա ռեսուսների բոլոր հնարավորությունները, սոցիալական ցանցերը եւ քաղաքական ամբիոնները՝ ակտիվ հակաքարոզչությամբ հետեւողականորեն հեղինակազրկում են «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի ուշադրությունն ենք հրավիրում կցված տեսանյութը եւ պահանջում ենք՝ բացահայտել ճշմարտությունը, անհապաղ բացել հանքավայր տանող ճանապարհները, պատժել մեղավորներին եւ Հայաստանի լավագույն հանքարդյունաբերական ծրագրի, խոշորագույն ներդրողի եւ ամենապատասխանատու ընկերության ճակատագիրը չթողնել ուղղորդված, անօրինական ցուցարարների քմահաճույքին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3711