Քննարկվում է Հայաստան-ՎԶԵԲ գործակցության ընդլայնումը
25.07.2018 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն





ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ:
Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն:
Նախագահը կարեւորել է բանկի ներդրումը հանրային եւ մասնավոր սեկտորների համագործակցության, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման գործում:
Արմեն Սարգսյանն ու բանկի պաշտոնյաները քննարկել են գործընկերության առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:
ՎԶԵԲ պատվիրակությանն այսօր ընդունել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա կարեւորել է գործակցային հարաբերություններում նախաձեռնությունների շարունակականության եւ վարքագծի կանխատեսելիության ապահովումը:
Անդրադառնալով հարկային ոլորտի բարեփոխումներին՝ Ֆրենսիս Մալիժը հույս է հայտնել, որ նախատեսվող փոփոխությունները խթան կհանդիսանան երկրի տնտեսության հետագա զարգացման համար:
ՎԶԵԲ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: