ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 2018թ. 1-ի կիսամյակում իրականացվել է 124 ստուգում, որից 82,5%-ի դեպքում հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ (համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայություն, մակնշման, չափագիտական նորմերի եւ այլն): Խախտումներ չեն հայտնաբերվել 18 տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ 21 ստուգում ընթացքի մեջ է: 1-ին կիսամյակի ընթացքում նշանակված տուգանքների գումարը կազմել է 13 860 000 դրամ, որից պետական բյուջե է վճարվել դեռ 8 740 000 դրամը: Գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է:Խախտումներն արձանագրվել են հետեւյալ ոլորտներում.- Ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի գործունեության ոլորտում իրականացվել է 9 ստուգաթերթով ստուգում, որից 8-ով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետեւյալն է՝ վառելիքն իրացվել է առանց մակնշման, վառելիքի փորձարկման արդյունքների ցուցանիշները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ցուցանիշներին, չափման միջոցները շահագործվել են առանց ստուգաչափման: - Ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) իրականացվել է շ 11 ստուգաթերթով ստուգում եւ բոլոր ստուգաթերթերով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետեւյալն է. վաճառքը իրականացվել է խմ-ով՝ կգ-ի փոխարեն, ճնշումը գերազանցել է թույլատրելի չափը, չափման միջոցները շահագործվել են առանց ստուգաչափման: 11.07.2018 | 17:54 ՊԵԿ. Որոշ գազալցակայաններ խուսափել են 750 մլն դրամ հարկ վճարելուց - Օծանելիքակոմետիակական արտադրանքի անվտանգության ոլորտում իրականացվել է 19 ստուգաթերթով ստուգում, որից թվով 10 ստուգաթերթով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետեւյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության հայտարարագրի եւ մակնշման:- Խաղալիքների անվտանգության ոլորտում իրականացվել է 20 ստուգաթերթով ստուգում, որից 19 ստուգաթերթով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետեւյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության սերտիֆիկատով եւ մակնշման:- Երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտում իրականացվել է 11 ստուգաթերթով ստուգում, որից 6-ով արձանագրվել են խախտումներ: Խախտումների բնույթը հետեւյալն է. արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթով եւ մակնշման:- Չափումների միասնականության ապահովման ոլորտում կիրառվել է 43 ստուգաթերթ, որից 24-ով արձանագրվել են խախտումներ:- Մնացած գործունեության ոլորտները միասին կիրառվել է 116 ստուգաթերթ եւ 77-ով արձանագրվել են խախտումներ: Tweet Դիտում՝ 1151