Չարաշահումներ ֆիննախի «Դիլիջանի ուսումնական կենտրոն»-ի կառուցման գործում

25.07.2018 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Դիլիջանի ուսումնական կենտրոն» #«Սահակյանշին»
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ֆինանսների նախարարության «Դիլիջանի ուսումնական կենտրոն»-ի շինարարական գործընթացում չարաշահումներ եւ հափշտակման դեպքեր է բացահայտել:

«Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի իրավասու պաշտոնատար անձիք, իրենց  պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, խախտելով գործող օրենսդրության պահանջները, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու՝ պայմանագիր կնքելու, նախահաշվային գին սահմանելու, ծավալաթերթ-նախահաշիվ կազմելու եւ հիմնավորումներ ներկայացնելու, շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ-ի միջոցով առանց փաստաթղթային ձեւակերպման կազմակերպել եւ իրականացրել են «Դիլիջանի ուսումնական կենտրոն»-ի շինարարական աշխատանքները, ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային եւ ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Փոխարենը, ըստ ՊԵԿ-ի, 2013-2015 թթ. ընթացքում՝ շինարարական աշխատանքները փաստացի ավարտված լինելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանց մի մասը կատարված լինելու պայմաններում, «Սահակյանշին»-ի հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ շուրջ ընդհանուր 2,356 մլրդ դրամ արժողությամբ, որից օրեր անց կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձման-ընդունման արձանագրություններ եւ կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ «գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել եւ ավարտին հասցնել նման տեսակի եւ ծավալների շինարարական աշխատանքների կատարումը»:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ մի շարք այլ հանցավոր արարքների առերեւույթ առկայության վերաբերյալ:

Հարցի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
Դիտում՝ 1466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW