Փոշին Ջերմուկ չի կարող հասնել, պնդում է «Լիդիան»-ը

25.07.2018 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիդիան Արմենիա
«Լիդիան Արմենիա»-ն արձագանքել է «Հայկական բնապահպանական ճակատ» կազմակերպության տարածած հաղորդագրությանը:

««Հայկական բնապահպանական ճակատ» անվանումով կազմակերպությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ, որտեղ «բացահայտել» է Ամուլսարի կույտային տարրալվացման հարթակում շինարարական պայթեցման տեսանյութ, եւ պնդում է, թե պայթեցման փոշին հասնում է շրջակա համայնքներ եւ Ջերմուկ քաղաք:

Նախ, զավեշտալի է պայթեցման տեսանյութը որպես բացահայտում ներկայացնելը, երբ «Լիդիան»-ը վաղուց նման տեսանյութ տեղադրել էր իր Youtube-յան ալիքում: Անցյալ տարի շինարարական պայթեցում տեսնելու ցանկություն հայտնեցին Ջերմուկի եւ Կեչուտի դպրոցականները, որպեսզի համոզվեն, որ այն չի կարող բացասական ազդեցություն ունենալ համայնքի վրա: Կից՝ համայնքի բնակիչների շինհրապարակ այցելության եւ պայթեցման տեսանյութն է, որը «Լիդիան»ը հրապարակել էր դեռ անցյալ աշնանը:



Երկրորդ, երբ մենք ասում ենք, որ պայթեցման կամ շինարարական փոշին չի կարող հասնել Ջերմուկ, ի տարբերություն որոշ ակտիվիստերի հայտարարության, մեր պնդումը հիմված է ոչ թե աչքաչափի, այլ գիտական մոնիտորինգի տվյալների վրա: Բոլոր պայթեցումներն ուղեկցվում են «Լիդիան»-ի բնապահպանական թիմի կողմից մոնիտորինգով՝ վիբրացիայի, օդի գերճնշման, փոշու մասնիկների եւ տարածական բաշխման շուրջ՝ հատուկ սարքավորումներով: Մոնիտորինգի արդյունքները հասանելի են մեր կայքում:

Եվ վերջապես, նույնիսկ աչքաչափով՝ «Բնապահպանական ճակատի» տարածած տեսանյութից էլ ակնհայտ է, որ փոշին նստում է հենց այն տարածքում, որտեղ տեղի է ունենում պայթեցումը, ու նույնիսկ վառ երեւակայության դեպքում չի կարող ճամփորդել մի քանի կիլոմետր եւ հասնել Ջերմուկ:

Մոնիտորինգի արդյունքներն ապացուցում են, որ նույնսիկ 1.4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գնդեվազում բոլոր պարամետրերը նորմայի մեջ են: Շինարարական պայթեցումը փոքր ծավալի պայթեցում է, որից առաջացած փոշու հիմնական մասը, ինչպես երեւում է տեսանյութում, նստում է մի քանի հարյուր մետր շառավիղով: Ամուլսարում արդյունաբերական պայթեցումները տեղի են ունենալու բացահանքերի տարածքում՝ մի քանի կիլոմետրով էլ ավելի հեռու բոլոր բնակավայրերից:

Մինչդեռ զարմանալի է, որ Ամուլսարի դեմ վերջին մի քանի տարում հարյուրից ավելի հարցազրույց ու մամուլի ասուլիս տված Հայկական բնապահպանական ճակատը «մտահոգվում է» հենց միայն Ամուլսարով եւ օրինակ այլ հանքերում արդյունաբերական պայթեցման կետին ավելի մոտ գտնվող քաղաքների վերաբերյալ նման տեսանյութեր չի տարածում: Տե՛ս՝ օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում պայթեցման տեսանյութը, ինչպես նաեւ քարտեզները՝ բնակավայրերի եւ հանքավայրերի տարածության վերաբերյալ»,- ասված է «Լիդիան»-ի հաղորդագրությունում:

Դիտում՝ 1356
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW