ՓՄՁ ԶԱԿ-ի նոր տնօրենն Արշակ Գրիգորյանն է
23.07.2018 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Business Armenia

«Շատ կարեւոր է, որպեսզի մենք աշխատենք թիմային ոգով: Մենք աշխատելու ենք մեր շահառուների, տնտեսական զարգացման եւ ներդրումների, այլ նախարարությունների, ինչպես նաեւ կառավարության, միջազգային եւ տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ»,- ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է Արշակ Գրիգորյանը:
Նա կարեւոր է համարել նոր գաղափարների իրականացումը, որոնք առաջին հերթին հաջողություն կբերեն շահառու գործարարներին:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն էլ ասել է, որ նախարարությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նպատակների եւ ծրագրերի իրականացման հարցում առաջվա պես կշարունակի աջակցել հնարավոր բոլոր միջոցներով:
«ՓՄՁ-ները պետք է զգան, որ պետությունն իրենց կողքին է եւ լսում է իրենց բարձրաձայնած խնդիրների մասին»,- նշել է Հակոբ Ավագյանը:
Արշակ Գրիգորյանը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է հուլիսի 18-ին: Նա կփոխարինի Լեւոն Մնացականյանին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: