«Բիզնես Արմենիա»-ում այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել՝ $850 000 դոլար ներդրում կատարելու եւ չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության նոր գործարան բացելու մասին։ Հուշագրով նախատեսվում է, որ «Բիզնես Արմենիա»-ն, ինչպես ծրագրի իրականացման նախնական փուլում, հետագայում եւս ներդրումների ցանկացած փուլում եւ արտահանման խթանման նպատակով կշարունակի աջակցությունը։ Նոր գործարանի շինաշխատանքները մեկնարկել են անցած տարվա հոկտեմբերին, նախատեսվում է, որ կավարտվեն առաջիկա ամիսներին։ Արտադրությունը հիմնվում է Կոտայքի մարզում, կապահովվի 24 աշխատատեղ։ «Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական սարքավորումների եւ հումքի ներմուծում, որի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։ Արդեն ամիսներ անց սպասվում է, որ գործարանը կսկսի աշխատել եւ արտադրել չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ։ Ընկերությունը կապահովի նախագծում, արտադրություն, տեղադրում եւ սպասարկում»,- ասել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ 10.07.2018 | 18:00 «Բիզնես Արմենիա». $15,2 մլն-ի ներդրում գործնական փուլում է «Ներկայում հայաստանյան հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, դպրոցները, բիզնես կենտրոններն այդ սարքավորումները ներկրում են։ Մինչդեռ մեր ընկերությունը հավաստագրվելու է ISO9001 եւ ISO14001, OHSAS18001 ստանդարտներով եւ միանգամայն մրցունակ է լինելու տեղական ու միջազգային շուկաներում։ Մեր արտադրանքը ներկրվողը տեղականով փոխարինելու շատ լավ հնարավորություն է լինելու»,- նշել է «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։ «Գործարանի հիմնադիր «Սալտեկ» ընկերությունն ավելի քան 40 տարվա փորձ ունի, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 90 երկրներում։ «Սալտեկ»-ը հայաստանյան գործարանը հիմնում է «Ջիրո Ստեյնլես Ստիլ» ընկերության հետ համատեղ։ Արտահանման շուկա է դիտարկվում Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը եւ Իրանը»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ Tweet Դիտում՝ 5274