Արցախում նախատեսվում է աշնանը ներդրումային համաժողով կազմակերպել:Այս մասին նշվել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի՝ Արցախ կատարած այցի ժամանակ:Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը գոհունակություն է հայտնել արցախյան արտահանող ընկերություններին աջակցության համար եւ կարեւորել «Բիզնես Արմենիա»-ի հետ արցախյան գործարար շրջանակների համագործակցության սերտացումը։ Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ Արցախում մեկնարկել են նռան արտադրության ծավալների խթանման նոր ծրագրեր եւ առաջարկել է իրացման նոր շուկաներ գտնել։ 10.07.2018 | 18:00 «Բիզնես Արմենիա». $15,2 մլն-ի ներդրում գործնական փուլում է Այցի շրջանակում «Բիզնես Արմենիա»-ի ու Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության միջեւ փաստաթուղթ է ստորագրվել՝ համագործակցության նոր փուլի հիմք դնելով։ «Պիտի փաստենք, որ ոգեւորված ենք ձեր կողմից կատարվող աշխատանքներով: Գիտեմ, որ անտարբեր չեք նաեւ Արցախի խնդիրների նկատմամբ, եւ ուրախ եմ, որ պատրաստակամություն եք հայտնել Արցախին օգնելու եւ մեր համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար»,- նշել է Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը: «Արցախյան ընկերություններին աջակցում ենք՝ մասնակցելու միջազգային ցուցահանդեսներին: Այս առումով արդեն հաջողություններ ունենք: Սակայն, ցավոք, Արցախում ներդրումային դաշտով դեռ չենք զբաղվել, բայց պատրաստակամ ենք մեր ամբողջ գործիքակազմը ներդնելու եւ աջակցելու»,- ասել է Արմեն Ավակ Ավակյանը: Tweet Դիտում՝ 4170