Գործարկվել է Idram Cashback համակարգը
17.07.2018 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Իդրամ

Ընկերությունում նշել են, որ այն հնարավորություն է տալիս «Իդրամ» հաշվին ստանալ հետվճար գործընկեր առեւտրի եւ սպասարկման կետերում ցանկացած եղանակով վճարում կատարելիս:
Cashback-ի չափը որոշվում եւ գումարը տրվում է «Իդրամ»-ի գործընկեր առեւտրի կետերի կողմից: Հետվճարի փոխանցումն «Իդրամ» հաշվին իրականացվում է նույն պահին:
Պիլոտային ծառայությունն արդեն հասանելի է «Իդրամ» դրամապանակի թարմացված տարբերակում, ինչպես նաեւ՝ idram.am կայքում:
«Ստեղծելով Idram Cashback քարտ եւ միանալով համակարգին՝ օգտատերերը հնարավորություն են ստանում վճարումներն իրականացնել անմիջապես «Իդրամ» դրամապանակով եւ ստանալ cashback: «Իդրամ» հաշվին փոխանցվում է cashback նաեւ ցանկացած այլ եղանակով վճարելիս (բանկային քարտ, կանխիկ):
Բացի նշված հնարավորություններից, Idram Cashback համակարգին միացած օգտատերերը նաեւ կարող են ստեղծել Հետեւորդների թիմ եւ ստանալ 1% լրացուցիչ պասիվ եկամուտ՝ թիմի անդամների յուրաքանչյուր հետվճարից»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունը տեղեկացրել է, որ Idram Cashback համակարգին միացած առեւտրի եւ սպասարկման կետերի թիվն աճում է եւ շուտով կանցնի 100-ից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: