Կոնվերս Բանկը Mastercard-ի կողմից մրցանակի է արժանացել

16.07.2018 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Mastercard
Կոնվերս Բանկը Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում արժանացել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակին:

«Մենք կարեւորում ենք Կոնվերս Բանկի համար կարեւորագույն գործընկերներից մեկի՝ Mastercard-ի կողմից շնորհված այս մրցանակը: Այն վկայում է բանկի թիմի կողմից անկանխիկ գործարքների խթանման նպատակով մշակված եւ իրականացված մարքեթինգային ակցիաների բարձր արդյունավետության մասին»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել 2017-2018 թթ. Mastercard-ի հետ համատեղ իրականացված «Վճարեք Mastercard-ով ընտանիքով եւ անցկացրեք Ամանորը Դուբայում», ֆուտբոլային կարեւորագույն իրադարձության՝ UEFA Չեմպիոնների Լիգայի խաղերի ընթացքում իրականացված «Հանդիպեք չեմպիոններին» երկարաժամկետ ակցիաների, ինչպես նաեւ այլ մարքեթինգային արշավների համար:
Դիտում՝ 5612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW