Չինացի գործարարները մտադիր են ՀՀ-ում ներդրումներ կատարել

12.07.2018 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արծվիկ Մինասյան #Բիզնես Արմենիա
Չինացի գործարարները մտադիր են Հայաստանում ներդրումներ կատարել եւ գործարարությամբ զբաղվել։

Այս մասին նրանք հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը:

Մասնավորապես, գործարարները հետաքրքրված են անշարժ գույքի, բնակարանաշինության, հյուրանոցային բիզնեսի, էներգետիկ ոլորտներով։

Նախարարը գործարարներին ներկայացրել է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու եւ ներդրումներ կատարելու հնարավորություններն ու առավելությունները։

Հանդիպումը կազմակերպվել էր «Բիզնես Արմենիա»-ի հետ համագործակցության շրջանակում։
Դիտում՝ 1852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW