Wildberries օնլայն ռիթեյլերը մուտք կգործի հայաստանյան շուկա

12.07.2018 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #Яндекс.Деньги #Яндекс.Касса

Ռուսական Wildberries խոշորագույն օնլայն ռիթեյլերը 2018թ. IV եռամսյակում Երեւանում կբացի պատվերների հանձնման կետ, հաղորդել է այսօր «Կոմերսանտ»-ը:

Թերթը վկայակոչել է Яндекс.Деньги-ի կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Մագոմեդովի խոսքն այն մասին, որ Հայաստանում օնլայն գնումների տարածվածությունն աճում է՝ առաջին հերթին՝ մոբայլ տեխնոլոգիաների զարգացման հաշվին:

2017-ին Հայաստանի բնակիչները Яндекс.Касса-ի միջոցով օնլայն գնումների վրա ծախսել են կրկնակի ավելի, մինչդեռ մեկ տարի առաջ աճը կազմել էր ընդամենը 15%, ասել էր նա:

«Մարդիկ չեն սկսել ավելի շատ սպառել: Խոսքը հավանաբար այն մասին է, որ մարդկանց իսկապես ավելի հարմար է գնումները հենց օնլայն կատարելը»,- ասել է Ալեքսանդր Մագոմեդովը:

2018թ. առաջին կիսամյակում Wildberries-ն ավելի քան 500 կետ է բացել՝ դրանց թիվը հասցնելով 1500-ի: Դրանցից 1400-ը ՌԴ տարածքում են, մնացածը՝ Բելառուսում, Ղրղըզստանում եւ Ղազախստանում:

Դիտում՝ 12205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW