Լոնդոնում կկայանա հայազգի ֆինանսիստների երկրորդ համաժողովը

12.07.2018 | 09:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#AIF #ֆինանսիստ
Լոնդոնում հուլիսի 14-ին կկայանա AIF (Armenians in Finance) երկրորդ համաժողովը:

Այն նպատակ ունի միավորել հայազգի ֆինանսիստներին եւ ստեղծել միասնական համայնք, որից կշահեն բոլոր անդամները: Հայազգի ֆինանսիստների առաջին համաժողովն անցկացվել էր 2017թ. նոյեմբերին Լոնդոնում՝ համախմբելով ավելի քան 150 մասնակցի:


Ստանալով դրական արձագանքներ՝ AIF թիմը որոշել է ամրապնդել հաջողությունը եւ կազմակերպել ցանցային երկրորդ միջոցառումը՝ նպատակ ունենալով առավել ընդլայնել համայնքը, ինչպես նաեւ քննարկել Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Հուլիսի 14-ի միջոցառումը կանցկացվի ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ: Ակնկալվում է Մեծ Բրիտանիայից, Եվրոպայից եւ Հայաստանից շուրջ 150 հայ ֆինանսիստի մասնակցություն:

Միջոցառումը բաղկացած կլինի սեմինարից եւ գալա ընթրիքից:

Միջոցառման հիմնական բանախոսներն են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, RVVZ հիմնադրամի գործընկեր Պիեռ Գյուրջյանը, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը:
Դիտում՝ 4727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW